ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՔՊ-ական պատգմավորը Արցախի հայերին համեմատեց Գլենդելի ու Ավստրալիայի հայերի հետ

ՔՊ-ական պատգմավորը Արցախի հայերին համեմատեց Գլենդելի ու Ավստրալիայի հայերի հետ

Տվյալ հարցում, ես՝ որպես Հայաստանի ԱԺ պատգամավոր, առաջնորդվում եմ ՀՀ պետական շահերով եւ դրանց սպասարկմամբ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու է անտեսվում արցախցու կարծիքը, չէ՞ որ նրանք իրենց չեն տեսնում Ադրբեջանի կազմում:

«Հայաստանի շահերի պաշտպանությունը մեր առանցքային խնդիրն է: Բոլոր մնացած հարցերը Հայաստանի ինքնիշխանության եւ ՀՀ կենսագործունեության բաղադրիչներ են: Ցանկացած այլ պետական կամ քաղաքական գործիչ, որը կպնդի, որ Հայաստանի պետական շահերը պտք է ստորադասվեն օրակարգի որեւէ այլ հարցի լուծմանը, իմ կարծիքով, իրականացնում է հակապետական գործունեությունը»:

Հարցին, թե Արցախում հայեր չեն ապրո՞ւմ, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց. «Արցախում ապրում են մեր հայրենակիցները, Ջավախքում էլ են ապրում հայեր, բեյրութում էլ են ապրում հայեր, Գլենդելում էլ, Ավստրալիայում էլ: Մեր պետական գործիչների առաջնային խնդիրը ՀՀ շահերի սպասարկումն է, ՀՀ պաշտպանությունը:

Պատմական այս հատվածում մենք բոլորով կանգնած ենք այդ երկընտրանքի առջեւ, երբ մեր միտքը եւ սիրտը եւ սիրտը սկսում են հակասել իրար: Երբեմն Հայաստանի պետական շհերի պաշտպանությունը չի համընկնում հայերի ազգային շահերի ալգորիթմին: Մեր թիմը իրականացնում է այն քաղաքականությունը, որն օգտակար է Հայաստանի համար»,-հայտարարեց Գուրգեն Արսենյանը:

  • Կիսվել: