չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Քոչարյանի կողմից անընդունելի է իր անվան շահարկումը որևէ գործընթացներում․ Արամ Վարդևանյանը՝ ԼՀԿ-ին

Քոչարյանի կողմից անընդունելի է իր անվան շահարկումը որևէ գործընթացներում․ Արամ Վարդևանյանը՝ ԼՀԿ-ին

Ռոբերտ Քոչարյանի կողմից անընդունելի է իր անվան շահարկումը որևէ գործընթացներում, այդ իսկ պատճառով փաստաբանական խումբը գործով դիմումը հետ վերցրեց ՍԴ-ից: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով ՍԴ-ից իրենց դիմումը հետ վերցնելու որոշմանը։

«Ռոբերտ Քոչարյանի կողմից 2019 թվականի մայիս- հունիս ամիսներին ներկայացրել էինք երկու դիմում, որը վերաբերում էր քրեական օրեսգրքի 300.1 հոդվածին: Սակայն, ցավոք, 2020 թվականի հունիսին ականատես ենք լինում, որ Ռ Քոչարյանի գործը շահարկումների թեմա է դարձել՝ ընդհուպ մինչև պատգամավորներն, որոնք պարտավոր են կատարել իրենց Սահմանադրական պարտականությունը, խոսում են իրավական պետության սկզբունքի մասին, բայց գործողություն դրա դեմ չեն կատարում: Դա նման է նրան, որ մեր դիմաց մեքենա այրեն կամ թալանեն ասեմ՝ սեփականատիրոջը ճանաչում եմ, դրա համար հայց չեմ ներկայացնի ոստիկանություն, մի քիչ ժամանակ անցնի՝ կտեսնենք, նույն վերաբերմունքն է»:

Նշենք, որ ԼՀԿ-ն ՍԴ դիմելու ստորագրահավաքին չի միացել՝ պատճառաբանելով դա ՍԴ-ում քննվող Քոչարյանի գործով։

ԼՀԿ նախագահ Էդմոն Մաէուքյանը ասել է, որ կուսակցությունը ներկա գործընթացները դիտարկում է իրավական տեսանկյունից և քաղաքխկան պրոցեսմերի մեջ չի ուզում մտնել: Ուստի ՍԴ կդիմը, երբ Քոչարյանի գործի քննությունը այնտեղ կվերջանա։

  • Կիսվել: