ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Քոչարյանի գրասենյակի ղեկավարը կաշխատի RT-ում

Քոչարյանի գրասենյակի ղեկավարը կաշխատի RT-ում

Վիկտոր Սողոմոնյանը, բացի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը ղեկավարելուց, կզբաղվի նաև այլ աշխատանքով։ Քաղաքական գիտությունների դոկտոր, Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) միջազգային ժուռնալիստիկայի լրագրության ամբիոնի պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանը կհամագործակցի ռուսական RT միջազգային հեռուստաալիքի հետ։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը:

Սողոմոնյանը ժամանակին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի քարտուղարն էր, այժմ ղեկավարում է նրա գրասենյակը։

Նա բազմաթիվ գիտական մենագրություններ ու ժամանակակից պոպուլիզիմի ֆենոմենին նվիրված հոդվածներ է գրել։ 2009 թ–ին տպագրվել է նրա «Նախագահի մամուլի քարտուղարը» գիրքը։

RT-ի աղբյուրը հայտնում է, որ Սողոմոնյանը կներգրավվի վերլուծական կոնտենտի աշխատանքներին: Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում Սողոմոնյանը հաստատեց համագործակցության մասին տեղեկությունը, սակայն հրաժարվեց մանրամասներ հայտնել։

  • Կիսվել: