չորեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2025
Ինչ պլաններ ունի Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվելուց հետո

Ինչ պլաններ ունի Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվելուց հետո

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը պլանավորում է կալանքից ազատ արձակվելուց հետո շարունակել վերականգնողական բուժումը։ Այս մասին Ria.ru-ի հետ զրույցում ասել է Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: 

«Քոչարյանը նախատեսում է մեկ շաբաթվա ընթացքում ավարտել վերականգնողական բուժումը, գնահատել ներկայիս ներքաղաքական իրավիճակը, նախանշել տեսանելի ապագայի ծրագրերը», - ասել է Սողոմոնյանը:

Նշենք, որ հունիսի 18-ին Հայաստանի վերաքննիչ դատարանը որոշում կայացրեց Քոչարյանին ազատ արձակել 2 միլիարդ դրամ գրավի դիմաց (մոտ 4,15 միլիոն դոլար):

  • Կիսվել: