չորեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2025
Եթե միջադեպը մեզ հետ առնչություն ունենա, կպարզաբանեմ. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար

Եթե միջադեպը մեզ հետ առնչություն ունենա, կպարզաբանեմ. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար

Երբ կպարզվի, թե ինչում էր խնդիրը, որքանով դա կապ ուներ գրասենյակի հետ, ես անպայման կպարզաբանեմ։ Այս մասին «Էրեբունի պլազա» հյուրանոցի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

«Լավ չեմ պատկերացնում, թե որքանով այս ամենը կապ ուներ նախագահ Քոչարյանի հետ, նրա գրասենյակի հետ, ինչն էր այդ մարդու մոտիվացիան»,-ասաց նա՝ նշելով, որ կրակոցների պահին գրասենյակում ոչ ոք չի եղել:

Հիշեցնենք՝ այսօր ժամը 14:40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։

 

 

  • Կիսվել: