Քննչական կոմիտեում քաոս չկա. Խոսնակ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խոսնակ Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում արձագանքելո է մամուլում տեղ գտած հրապարակումներից մեկին.
«Սիրելի գործընկերներ, ՀՀ քննչական կոմիտեում քաոս չկա։ Կոմիտեի ողջ անձնակազմը բնականոն շարունակում է իր գործունեությունը։ Կադրային շարժեր միշտ են տեղի ունենում, բայց կայացած համակարգի և կառույցի պայմաններում դա որևէ կերպ աշխատանքների իրականացման և կազմակերպման վրա չի կարող էական, առավել ևս քաոտիկ ազդեցություն ունենալ»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել որ Քննչական Կոմիտեում ազատման դիմումներ են գրել մի շարք աշխատակիցներ: