չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Քննարկվում է սահմանափակումները մեկ ամսով երկարաձգելու հարցը. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

Քննարկվում է սահմանափակումները մեկ ամսով երկարաձգելու հարցը. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հայտարարել է, որ քննարկվում է կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված սահմանափակումները Հայաստանում մեկ ամսով երկարաձգելու հարցը:

«Աշխարհում էլ կա այդ կանխատեսումը, որ շատ երկրներում էլ կշարունակվի գործել սահմանափակումները, և, իմ խորին համոզմամբ, հիմա ավելի քան արդիական են դառնում առողջության համար առաջնային համարվող դեղորայքը փոստային ծառայության բեռնափոխադրումների միջոցով ստանալը, որովհետև ամենախիստ կարանտինային երկրներում բեռնափոխադրումների համար սահմանափակումները չեն գործում»,- ասել է նա՝ ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին: 

  • Կիսվել: