ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Քննարկվում է հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանապահների ներկայությունն ընդլայնելու հարցը. Կոպիրկին

Քննարկվում է հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանապահների ներկայությունն ընդլայնելու հարցը. Կոպիրկին

Քննարկվում է հայ-ադրբեջանական սահմանի խնդրահարույց հատվածներում ռուս սահմանապահների ներկայությունն ընդլայնելու հարցը, հարցի շուրջ առարկայական քննարկումները շարունակվում են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկին։

«Երբ ընդունվեն համապատասխան որոշումներ՝ մենք դրա մասին կտեղեկանանք: Ինչպես գիտեք՝ հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում տեղակայված են ռուսաստանյան սահմանապահների հենակետեր, որոնք նպաստում են, որպեսզի իրավիճակը սահմանին լինի հանգիստ, կայուն, և շատ կարևոր է, որ տեղի բնակչությունը իրեն ավելի հարմարավետ ու ապահով զգա իր համար այս անսովոր իրավիճակում:

Այո, քննարկումներ են ընթանում այն հարցի շուրջ, թե ինչպես կարելի է ընդլայնել այդ ներկայությունը: Կարծում եմ՝ ամեն ինչ կորոշվի Հայաստանի անվտանգության, սահմանին կայունության ապահովման և պայմանավորվածությունների կատարման շահերի հիման վրա, որոնք ձեռք են բերվել եռակողմ ձևաչափով», - նշեց Ռուսաստանի դեսպանը:

  • Կիսվել: