երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Քննարկվում է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հարցը

Քննարկվում է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հարցը

Քննարկվում է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հարցը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Սա մի հարց է, որը պարբերաբար քննարկվում է, չեմ կարող ասել, որ այդպիսի քննարկում չկա, կա այդպիսի  քննարկում»,- ասաց նա։

Գրիգորյանը, սակայն, նշեց, թե դեռևս որևէ վերջնական որոշում չկա։

«Աշխատում ենք, երբ վերջնական համաձայնություն լինի՝ կտեղեկացնենք»,- հավելեց նա։

  • Կիսվել: