երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Քննարկվել են մայիսին կայանալիք ԵԽ նախարարական համաժողովի նախապատրաստական աշխատանքները

Քննարկվել են մայիսին կայանալիք ԵԽ նախարարական համաժողովի նախապատրաստական աշխատանքները

Ապրիլի 4-5-ը Լիխտենշտեյնում տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի արտագնա հանդիպումը: Այս մասին հայտնում է ԵԽ-ում ՀՀ ներկայացուցչության «Ֆեյսբուք»-ի էջը։

ԵԽ անդամ երկրների մշտական ներկայացուցիչները քննարկել են 2023 թ. Ռեյկյավիկի հռչակագրի իրականացման ընթացքը, ինչպես նաև մայիսին կայանալիք ԵԽ նախարարական համաժողովի նախապատրաստական աշխատանքները։

ԵԽ դեսպաններին ընդունել է նաև Լիխտենշտեյնի իշխան Ալոիս ֆոն ունդ ցու Լիխտենշտեյնը։

  • Կիսվել: