երեքշաբթի, հոկտեմբեր 20
20 / 10 / 2026
Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերություններին առնչվող հարցեր

Քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերություններին առնչվող հարցեր

Փետրվարի 19-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բրունո Ֆուքսի հետ։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական հարաբերություններին, դրանց ամրապնդման և զարգացման գործում խորհրդարանական դիվանագիտության դերին և տարածաշրջանային վերջին զարգացումներին առնչվող հարցեր:

  • Կիսվել: