երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Քննարկվել են հայ-գերմանական հարաբերությունների խթանմանն առնչվող հարցեր

Քննարկվել են հայ-գերմանական հարաբերությունների խթանմանն առնչվող հարցեր

Հայաստանի եւ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի միջեւ ձեւավորված ջերմ հարաբերություններին են անդրադարձել ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը, խմբակցության անդամներ Միքայել Թումասյանն ու Շիրակ Թորոսյանը՝ ապրիլի 11-ին հյուրընկալելով ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գուննար Շելլենբերգերին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային ժողովի պաշտոնական կայքից։

Հանդիպմանը մեծապես կարեւորվել են Հայաստան-Գերմանիա բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը եւ միջխորհրդարանական համագործակցության խորացումը: Այս համատեքստում կողմերը երկկողմ փոխգործակցության շարունակականության ապահովման պատրաստակամություն են հայտնել:

Անդրադարձ է եղել մի շարք ոլորտներում կապերի խթանման անհրաժեշտությանը, մասնավորապես գիտակրթական, մշակութային եւ տնտեսական համագործակցության իրատեսական հնարավորություններին:

  • Կիսվել: