շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Քննարկվել են հայ-դանիական խորհրդարանական հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր

Քննարկվել են հայ-դանիական խորհրդարանական հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր

Հայաստան ձեր այցն աննախադեպ է հայ-դանիական խորհրդարանական հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Ողջունելով Դանիայի Թագավորության խորհրդարանական պատվիրակությանը` ասել է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

 

Մարտի 7-ին կայացած հանդիպմանը մասնակցել են Արտաքին հարաբերությունների, Եվրոպական ինտեգրման ու Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների անդամները:

«Հայաստանը բավականին դժվարին ճանապարհով է անցնում վերջին ժամանակահատվածում: Եվ այս ճանապարհին մենք ընկերների կարիք ունենք. վստահ եմ, որ Դանիան Հայաստանի բարեկամ երկիրն է»,- ընդգծել է Սարգիս Խանդանյանը:

Խոսելով երկկողմ կապերից` հանձնաժողովի նախագահը փաստել է, որ  երկու երկրների միջեւ եւ հատկապես միջխորհրդարանական հարաբերություններում կա չիրացված ներուժ:

Դանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լիզե Բեխը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Հայաստան այցի նպատակն է ամրապնդել թե' Դանիայի եւ թե' Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունները: «Դանիան եւ Հայաստանը փոքր երկրներ են, եւ մենք հասկանում ենք դաշնակիցներ ունենալու կարեւորությունը»,- ընդգծել է հյուրը:

Հայ խորհրդարանականներն անդրադարձել են 2020 թվականի պատերազմից հետո մեր երկրում ստեղծված անվտանգային իրավիճակին, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող գործընթացին:

Խոսելով ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասին` Ազգային ժողովի պատգամավորներն այս համատեքստում բարձր են գնահատել Դանիայի աջակցությունը Հայաստանի սահմանին ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման հարցում:

Անդրադարձ է եղել խորհրդարանական մակարդակում երկկողմ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությանը: ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման հարցում կարեւորվել է երկու խորհրդարանների իրավասու հանձնաժողովների միջեւ համագործակցությունը:

  • Կիսվել: