հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Քննարկվել է ՀՀ-ԱՄՆ փոխըմբռնման հուշագրերի իրագործման ընթացքը. ԱԽ քատուղարն ընդունել է դեսպան Քվինին

Քննարկվել է ՀՀ-ԱՄՆ փոխըմբռնման հուշագրերի իրագործման ընթացքը. ԱԽ քատուղարն ընդունել է դեսպան Քվինին

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:
 
Զրուցակիցները քննարկել են Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների Կառավարության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրերի իրագործմանն ուղղված քայերի ընթացքը:
 
Հանդիպմանը նաև անդրադարձ է կատարվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

  • Կիսվել: