կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Քննարկում են նաեւ հետընտրական դաշինքների հարցը. «Հրապարակ»

Քննարկում են նաեւ հետընտրական դաշինքների հարցը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու ընտրություններից հաշված ամիսներ առաջ թեեւ որոշ ուժեր չեն շտապում բացել խաղաքարտերը, սակայն նախընտրական ակտիվ բանակցություններ են վարում։ Տեղեկացանք, որ «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանն ու նրա շտաբի ղեկավար Մեսրոպ Առաքելյանն օրերս հանդիպել են Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: Մարությանը թեեւ դեռ պաշտոնական հայտարարություն չի արել առաջադրվելու մասին, սակայն նրա շրջապատից վստահեցնում են, որ մինչեւ ամսվա վերջը կլինի նման հայտարարություն։

Հանդիպման նպատակը եղել է հետընտրական դաշինքների հարցը, սակայն Մարությանը, չբացառելով համագործակցության որեւէ տարբերակ, ասել է` պետք չի ձուկը ջրում բազար անել, ընտրություններից հետո, երբ ամեն ինչ պարզ կլինի, նոր կարելի է խոսել այդ մասին։

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանից հետաքրքրվեցինք իրենց հանդիպումների մասին, նա ընդամենը փոխանցեց, որ շատերի հետ է հանդիպում, իսկ հետընտրական համագործակցության մասին հարցին չպատասխանեց` ասելով․ «Այս պահին` այսքանը, մեկնաբանություն չունեմ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: