Հայաստանի և Ադրբեջանի միջև այդպես էլ չկա համաձայնեցված քարտեզ, որով տեղի է ունենալ հնարավոր սահմանազատումը. Առաքելյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև այդպես էլ չկա համաձայնեցված քարտեզ, որով տեղի է ունենալ հնարավոր սահմանազատումը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջու գրում է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:
«Միջազգային իրավունքի տեսանկյունից սահմանազատումը պետք է տեղի ունենա բացառապես 1922թ․ քարտեզով, որով Հայաստանն ու Ադրբեջանը եղել են անկախ պետություններ (մինչև ԽՍՀՄ կազմում ընդգկվելը)։
Եվ ահա, այդ տարիների քարտեզով Տավուշի հատվածում Հայաստանի և Ադրբեջանի սահմանը անցնում էր բոլորովին այլ հատվածում՝ քարտեզում նշված է ԿԱՊՈՒՅՏ ԳՈՒՅՆՈՎ։
ՍԵՎ ԿԵՏԵՐՈՎ նշված են ենթադրյալ չորս գյուղերը, որոնց մասին խոսում է իշխանությունը։
Հայաստանը պետք է միջազգային իրավունքի հիման վրա ստանա 1922թ․ քարտեզով սահմանազատում անելու միջազգային աջակցություն և ոչ թե առանց հասկանալու անդադար խոսի սահմանների հետ կապ չունեցող Ալմա-Աթայի հռչակագրից»: