կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Դատապարտում եմ Մարտական եղբայրության անդամների ապօրինի ձերբակալումը»․ Մեսրոպ Առաքելյան

«Դատապարտում եմ Մարտական եղբայրության անդամների ապօրինի ձերբակալումը»․ Մեսրոպ Առաքելյան

Դատապարտում եմ Մարտական Եղբայրության անդամների ապօրինի ձերբակալումը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը․

«Ակնհայտ է, որ այս ամենը կապված է դեպի Ոսկեպար այսօր նախատեսված այցի հետ։

Իշխանությունները փորձ են անում ամեն ձևով ճնշել հասարակության տարբեր հատվածների արդարացի դժգոհությունը Հայաստանի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերի վերաբերյալ»,- գրել է նա։ 

Ավելի վաղ ՆԳՆ-ն պարզաբանում է տարածել, որ «Մարտական եղբայրության» 24 անդամներ ձերբակալվել են ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով։

  • Կիսվել: