երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Քննարկել ենք հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքը. Ավստրիայի ԱԳ նախարարը՝ իր ու Միրզոյանի հանդիպման մասին

Քննարկել ենք հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքը. Ավստրիայի ԱԳ նախարարը՝ իր ու Միրզոյանի հանդիպման մասին

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը ամփոփել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման արդյունքները։

«Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի նիստի շրջանակներում հանդիպել եմ իմ հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ։ Քննարկվել է ԵՄ-ի հետ երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքը: Ընդգծվել է, որ խաղաղությունն ու կայունությունը կբացահայտեն նաև ողջ տարածաշրջանի տնտեսական ներուժը»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Շալենբերգը։

  • Կիսվել: