ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՔԿ-ն անհարկի շահարկվում է Քաջարանի համայնքապետի անունը. hայտարարություն

ՔԿ-ն անհարկի շահարկվում է Քաջարանի համայնքապետի անունը. hայտարարություն

Քաջարանի համայնքապետարանը հայտարարություն է տարածել նախօրեին տեղի ունեցած ձերբակալությունների հետ կապված։

Հայտարարությունում ասվում է․

Երեկ քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել, որում անհարկի շահարկվում էր Քաջարանի համայնքապետարանի և համայնքապետ Մանվել Փարամազյանի անունը։

Կոչ ենք անում զերծ մնալ անհարկի հայտարարություններից, կապված Քաջարանի համայնքապետարանի և համայնքապետի անվան հետ և խստորեն պահպանել անմեղության կանխավարկածը՝ որպես բացարձակ իրավունք։

Վերահաստատելով երեկվա մեր հայտարարության մեջ արտահայտված դիրքորոշումները՝ հորդորում ենք տարատեսակ ԶԼՄ-ներին և անձանց զերծ մնալ քրեական գործերի վերաբերյալ սիրողական մակարդակի վերլուծություններ անելուց։

 

  • Կիսվել: