շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Քչերի իշխանության համակարգը ավարտվել է. պատգամավոր

Քչերի իշխանության համակարգը ավարտվել է. պատգամավոր

Որոշ ուժեր ոչ մի կերպ չեն ցանկանում հաշտվել այն մտքի հետ, որ Հայաստանում օլիգարխիկ կառավարման, այսինքն՝ քչերի իշխանության համակարգը ավարտվել է... կազմաքանդվել է հիմնահատակ և անվերադարձ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ՛՛Իմ քայլը՛՛ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:
 
Նա նշել է. ՛՛Հայաստանում հիմա իշխանությունը պատկանում է ժողովրդին, Հայաստանի քաղաքացուն, այսինքն՝ յուրաքանչյուրին, ավելի կոնկրետ՝ այն քաղաքացուն, ում պակասող ՄԵԿ ձայնի պատճառով որոշ կուսակցություններ չանցան խորհրդարան, մյուսներին էլ չհաջողվեց հատել բաղձալի 1/5֊ի շեմը։
 
Այդ մեկ քաղաքացու հետ խոսելու փոխարեն, ահա, հիմա նրանք էլի արտաքին ուժ են հրավիրում Հայաստանի կառավարության և քաղաքական մեծամասնության դեմ։ Լսեք, մի՞թե դժվար է հասկանալ, որ եթե հարց ունեք, խնդիր ունեք, դժվար կացության մեջ եք կամ ուղղակի ուզում եք մեկի հետ կիսվել, ձեր զրուցակիցը պիտի լինի Հայաստանի Հանրապետության հենց այդ մեկ քաղաքացին՛՛։

  • Կիսվել: