երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Քարաթափում Հարթավան-Երնջատափ ավտոճանապարհին. երթևեկությունը երկկողմանի փակ է

Քարաթափում Հարթավան-Երնջատափ ավտոճանապարհին. երթևեկությունը երկկողմանի փակ է

Մարտի 24-ին՝ ժամը 08։47-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Երնջատափ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ տեղի է ունեցել քարաթափում (մոտ 20 խմ)․ երթևեկությունը երկկողմանի փակվել է։

Ապարանի ՃՇՇ-ի աշխատակիցների կողմից իրականացվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ։

  • Կիսվել: