երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Քանի կար, ասում էին՝ մի բան արեք, գոնե արտահերթ ընտրություններ կազմակերպեք․ Մարուքյան

Քանի կար, ասում էին՝ մի բան արեք, գոնե արտահերթ ընտրություններ կազմակերպեք․ Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով առաջիկա ԱԺ արտահերթ ընտրություններին։

 

«Քանի կար, բոլորն ասում էին՝ խնդրում ենք, մի բան արեք, մի լուծում գտեք երկիրը ցնցումներից հանելու համար, գոնե արտահերթ ընտրություններ կազմակերպեք, որ ժողովուրդը որոշի, թե ինչպես ենք այս վիճակից դուրս գալու։

Մենք գնացինք բոլոր հնարավոր զիջումներին, և ահա՛, արտահերթ ընտրությունների օրը հայտարարված է, տեսնում ենք հայտարարություններ, որ այդ ընտրությունները լինելու են ամենավատը, ամենախայտառակը, ամենակեղծվողը և այլն։

Լավ, բա ի՞նչ եք ուզում. կարո՞ղ եք վերջապես կողմնորոշվել, թե ինչ էիք ուզում, որ այդպես էլ չստացվեց», - նշել է Մարուքյանը։

  • Կիսվել: