հինգշաբթի, նոյեմբեր 5
5 / 11 / 2026
Լրացուցիչ միջոցներ են հատկացվել հայ բանաստեղծ Վահան Տերյանին նվիրված ֆիլմի նկարահանումների համար

Լրացուցիչ միջոցներ են հատկացվել հայ բանաստեղծ Վահան Տերյանին նվիրված ֆիլմի նկարահանումների համար

Հայ բանաստեղծ Վահան Տերյանի ծննդյան 140-ամյակին նվիրված լիամետրաժ վավերագրական ֆիլմի նկարահանումների համար հատկացվել է լրացուցիչ 30 մլն դրամ (մոտ 83 հազար դոլար՝ խմբ.)։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նոյեմբերի 5-ի նիստում։ Ֆիլմի ստեղծման համար ավելի վաղ արդեն հատկացվել էր ավելի քան 25,9 մլն դրամ։

 

Ֆիլմում կներկայացվեն Տերյանի կյանքի տարբեր դրվագները, ինչպես նաև հայ գրականության և պատմության անհայտ էջերը։ Ֆիլմի թողարկումը նախատեսված է 2027 թվականին։

  • Կիսվել: