ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Քանի դեռ ռազմական դրություն և մոբիլիզացիա չի հայտարարվում, նշանակում է՝ կառավարությունը գնահատում է, որ այդ պահին դրա անհրաժեշտությունը չկա. վարչապետ

Քանի դեռ ռազմական դրություն և մոբիլիզացիա չի հայտարարվում, նշանակում է՝ կառավարությունը գնահատում է, որ այդ պահին դրա անհրաժեշտությունը չկա. վարչապետ

Այսօր ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե, հաշվի առնելով Հայաստանի սահմանին թշնամու զորքի և զինտեխնիկայի կուտակումները, ինչո՞ւ ռազմական դրություն և մոբիլիզացիա չի հայտարարվում։

Նա ասաց, որ քանի դեռ ռազմական դրություն և մոբիլիզացիա չի հայտարարվում, նշանակում է, որ կառավարությունը գնահատում է, որ այդ պահին դրա անհրաժեշտությունը չկա:

՛՛Երբ լինի նման անհրաժեշտություն, կառավարությունը կգնա նման քայլի, բայց մենք հույս ունենք, որ այդպիսի անհրաժեշտություն չի լինի։ Մենք, այո՛, շատ սուր քննադատում ենք այս իրավիճակում Ադրբեջանին, բայց դա չի նշանակում, որ մենք փնտրում ենք էսկալացիա։ Մենք ինչպես նախկինում, հիմա էլ՝ Ադրբեջանի հետ ուղիղ խոսելու առիթները և հնարավորությունները բաց չենք թողնելու՛՛, - ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ վերջերս խորհրդարանում ընդդիմության ներկայացուցիչներն ասել են, թե իշխանություններն ուզում են մեղմել, թաքցնել իրավիճակը։

«Ես ասացի, որ չենք ուզում մեղմել իրավիճակը, մենք ականապատ դաշտի միջով ենք քայլում, և հետևաբար պետք է շատ զգույշ քայլել, բայց, ցավոք, հնարավոր չի լինում պայթյուններից խուսափել», - նշեց վարչապետը:

  • Կիսվել: