ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Քաջարանում տեղի ունեցած միջադեպին քաղաքական երանգներ տալն անընդունելի է․ Լ․ Մակունց

Քաջարանում տեղի ունեցած միջադեպին քաղաքական երանգներ տալն անընդունելի է․ Լ․ Մակունց

Քաջարանում անցած շաբաթավերջին տեղի ունեցած միջադեպին քաղաքական ենթատեքստ տալը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մակուցը անընդունելի է համարում։

«Մոտ երկու շաբաթ առաջ տեղի է ունեցել ծեծկռտուք, որտեղ նաև զենք է կիրառվել։ Այդ կապակցությամբ ոստիկանությունը ձեռնարկել է անհրաժեշտ գործողություններ, ձերբակալությունների որոշում է կայացվել։ Նման դեպքերին քաղաքական ենթատեքստ տալը պարզապես անընդունելի է»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  նա։

Խմբակցության ղեկավարը նաև շեշտեց, որ իրավական և քաղաքական գործընթացները Հայաստանում մեկտեղվել չեն կարող։ «Բոլորը պետք է համակերպվեն այդ մտքի հետ»,- ընդգծեց պատգամավորը։

Ինչ վերաբերվում է ոստիկանության գործողություների իրավաչափությանը՝ Մակունցն ասաց․ «Ընթանում է ծառայողական քննություն, և կպարզվի՝ ինչ է տեղի ունեցել։ Գնահատականներն այդ ժամանակ կհնչեն»։

  • Կիսվել: