հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Քաղաքապետի կարգավիճակը ամբիցիաները բավարարելու միջոց չէ, այլ օր ու գիշեր աշխատելու պարտավորություն է. Խաժակյան

Քաղաքապետի կարգավիճակը ամբիցիաները բավարարելու միջոց չէ, այլ օր ու գիշեր աշխատելու պարտավորություն է. Խաժակյան

Սեպտեմբերի 9-ին ԼՀԿ քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը (քվեաթերթիկ N11) դահլիճային հանդիպման ընթացքում հանդես եկավ ելույթով և ներկայացրեց նախընտրական ծրագրերը։

Խաժակյանը անդրադարձավ նաև իր մրցակից ուժերին, ասելով, որ թեկնածուների մեծ մասը որևէ առնչություն չունեն Երևանի քաղաքային խնդիրների հետ և մասնակցում են այս ընտրություններին իրենց կուսակցական-քաղաքական ամբիցիաները բավարարելու համար։

Թեկնածուն նշեց, որ ինչպես հասանելի է եղել քաղաքացիներին ավագանու անդամ եղած ժամանակահատվածում, այդպես էլ շարունակելու է աշխատել ընտրություններից հետո։

Խաժակյանն ասաց, որ ակնհայտ է, թեկնածուների մեծ մասը քաղաքապետ չընտրվելու դեպքում վայր են դնելու ավագանու մանդատը և չեն ծառայելու այն ծրագրերին, որոնք ներկայացրել են մարդկանց։ Իր դեպքում Խաժակյանը խոստացավ անկախ ընտրությունների արդյունքներից պահպանել ավագանու մանդատը և շարունակել իր աշխատանքը հանուն քաղաքային խնդիրների լուծման։

Bogossi  (38).jpg (324 KB)

Bogossi  (47) (1).jpg (370 KB)

  • Կիսվել: