երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Երևանի քաղաքապետարանը որոշել է բարձրացնել ավտոբուսների ուղեվարձը՝ դարձնելով 150 դրամ. Դավիթ Խաժակյան

Երևանի քաղաքապետարանը որոշել է բարձրացնել ավտոբուսների ուղեվարձը՝ դարձնելով 150 դրամ. Դավիթ Խաժակյան

Երևանի քաղաքապետարանը որոշել է առաջիկայում բարձրացնել ավտոբուսների ուղեվարձը՝ 100 դրամից դարձնել 150 դրամ: Այս մասին Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը։

«Դե, բնականաբար, պետք է ասեն, որ շատ բան թանկացել է, և երթուղին էլ պետք է թանկանա»,-ասաց Խաժակյանը՝ հավելելով, որ ինքը վերապահում ունի այս հարցում, և հնարավոր է պահպանել արժեքը՝ իրականացնելով լիարժեք բարեփոխում։

«Բայց նույնիսկ, եթե արժեքն ավելանում է, մարդիկ չպետք է սպասեն կանգառասրահներում, երթևեկը չպետք է լինի այնքան երկար, ինչպես հիմա, և չպետք է լինի խցկված, ինչպես հիմա է», - ասաց նա։

  • Կիսվել: