հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Քաղաքապետարանը պարգևավճար չի տա. դրա փոխարեն՝ պատերազմի ընթացքում հաշմանդամություն ստացած քաղաքացիների շենքերում վերելակներ կտեղադրվեն

Քաղաքապետարանը պարգևավճար չի տա. դրա փոխարեն՝ պատերազմի ընթացքում հաշմանդամություն ստացած քաղաքացիների շենքերում վերելակներ կտեղադրվեն

Երևանի քաղաքապետարանը պարգևավճարներ չի տալիս, սա մեր որոշումն է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ավագանու նիստի ժամանակ հայտնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Շուրջ 6 ամիս է պարգևավճարներ չեն բաժանվել։ Սա ազգային ողբերգություն է, ինչը մենք հիմա ապրում ենք։ Խնդրել ենք սոցապ նախարարությունից մեզ փոխանցել այն տղաների անունները, ովքեր պատերազմի ընթացքում հաշմանդամություն են ստացել, տեղաշարժման խնդիր ունեն։ Մեր խնայած գումարները մենք կուղղենք այս տղաների շենքերում վերելակների տեղադրմանը, որոնք թույլ կտան նրանց տեղաշարժվել, մենք կկահավորենք մուտքերը։ Կանենք ամեն ինչ, որպեսզի տղաները կարողանան ազատ տեղաշարժվել»,-նշեց քաղաքապետը։

  • Կիսվել: