շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Քաղաքական ճգնաժամ Հայաստանում չկա, կա մի խառնարան է, որտեղ պետք է ձևավորվի քաղաքական միտք կրող նոր ուժը, կհանդիպենք այդ ճանապարհի վերջին․ ԱԺ նախագահ

Քաղաքական ճգնաժամ Հայաստանում չկա, կա մի խառնարան է, որտեղ պետք է ձևավորվի քաղաքական միտք կրող նոր ուժը, կհանդիպենք այդ ճանապարհի վերջին․ ԱԺ նախագահ

Հայաստանի Հանրապետությունում սոցիալական ճգնաժամ չկա և չի եղել առավել ևս 2019-ի ընթացքում, այսօր Ազգային ժողովում 2019 թվականի բյուջեի կատարողականի եզրափակիչ քննարկումների ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Ավելին, ըստ Միրզոյանի, եղել են էական բարելավումներ, որոնք արձանագրված են և որոնց պտուղները վայելում է ՀՀ քաղաքացին։

«Այս տարվա ընթացքում իհարկե, համավարակի պայմաններում առաջացել են չնախատեսված դժվարություններ և դրանք փայլուն կերպով առայսօր հաղթահարվել են կառավարության որդեգրած, թիրախային ծրագրերի ճանապարհով և այժմ կառավարությունը շարժվում է ճիշտ ուղղությամբ», -հավելեց Միրզոյանը։

Նրա խոսքով, ծայրահեղ իրավիճակ է, կարող են լինել դժվարություններ, որոնք կառավարությունը պատրաստ է լուծել։

Անդրադառնալով տնտեսական ճգնաժամի մասին հայտարարություններին, Միրզոյանը շեշտեց՝ տնտեսական ճգնաժամ Հայաստանում չկա․ «Ճիշտ հակառակը 2019-ին ՀՀ-ն մի աննախադեպ զարգացման ճանապարհ ենք բռնել, որի պտուղները մենք պետք է քաղեինք, պետք է, եթե չլիներ որևէ մեկի կողմից չկանխատեսված կորոնավիրուսը։ Նույնիսկ այս ճգնաժամի պայմաններում կառավարությանը հաջողվում է պահել տնտեսական իրավիճակը կայուն»։

ԱԺ նախագահը անդրադարձավ Մարուքյանի մյուս հայտարարությանը, թե երկրում բացի սոցիալական, տնտեսական ճգնաժամերից, կա նաև քաղաքական ճգնաժամ․ «Վստահաբար ասում եմ՝ Հայաստանում քաղաքաան ճգնաժամ չկա, որքան էլ փորձեն դրա իմիտացիա անել, զանազան անձինք, մասնավորապես՝ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձինք, նրանց հետ փոխկապակցված անձինք, մեր կառավարության օրոք շանս ստացած տարբեր արկածախնդիրները և նրանց կողքերը հավաքված մանր-մունր այլ մարդիկ։ Կրկնում եմ՝ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ճգնաժամ չկա։ Այլ բան կա՝ Հայաստանի քաղաքական դաշտը այս պահին ինձ հիշեցնում է մի մեծ շինհրապարակ, մի մեծ խառնարան, որտեղ պիտի ձևավորվեն քաղաքական միտք կրող նոր ուժեր և այս խառնարանում կորչելու են այն ուժերը, որոնք պսևդոքաղաքական են, որոնց մոտիվացիան փողն էր, կոռուպցիան էր, կաշառակերությունը, ֆեոդալական լծակներ պահելը։ Շատ մոտ ապագայում մենք տեսնելու ենք, թե ինչ ուժեր կծնվեն և որոնք կանցնեն այս ճանապարհով ու կմնան որպես քաղաքական ուժեր։ Այդտեղ մնալու են միայն ազնիվ, Հայաստանի ինքնիշխանության, ժողովրդի բարեկեցության, և Հայաստանի արժանապատիվ քաղաքացու, մարդու իրավունքների, բարձր արժեքներ կրող ուժերը։ Կհանդիպենք այդ ճանապարհի վերջում, եթե գաք», -հայտարարեց Արարատ Միրզոյանը։

  • Կիսվել: