հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
 Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Պերուի արտաքին գործերի նախարարությունների միջև

Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Պերուի արտաքին գործերի նախարարությունների միջև

Դեկտեմբերի 4-ին հեռուստակամուրջի միջոցով տեղի ունեցան Հայաստանի Հանրապետության և Պերուի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ։ Հայկական կողմից քննարկումները վարում էր Ամերիկյան երկրների վարչության պետ Արման Հակոբյանը, իսկ պերուական կողմից՝ Եվրոպայի 2-րդ տնօրինության ղեկավար Դավիդ Մալագան։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Կողմերը ներկայացրին Հայաստանում և Պերուում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները, ինչպես նաև՝ բարեփոխումների ընթացքը։

Քննարկվեց հայ-պերուական հարաբերություններին, այդ թվում՝ իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, առևտրատնտեսական համագործակցության ակտիվացմանը, միջազգային հարթակներում համագործակցությանը (ՄԱԿ, ՅՈՒՆԵՍԿՕ, Հնագույն քաղաքակրթությունների ֆորում), զբոսաշրջության և մշակութային կապերի խթանմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց նմանատիպ քննարկումները դարձնել պար

  • Կիսվել: