շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ոստիկանությունը ՊՆ-ին պետք է փոխանցած լիներ ակցիաներին մասնակցող տղամարդկանց ցուցակը՝ հավաքներին ներգրավելու համար, դա պետք է արագացվի. Քոչարյան

Ոստիկանությունը ՊՆ-ին պետք է փոխանցած լիներ ակցիաներին մասնակցող տղամարդկանց ցուցակը՝ հավաքներին ներգրավելու համար, դա պետք է արագացվի. Քոչարյան

Մեր հանձնաժողովի նախաձեռնությամբ աշխատանքային քննարկմամբ, հետագայում նաև Պաշտպանության և ոստիկանության ղեկավար կազմի հետ կքննակենք, որ այս ընթացքում եռամսյա հավաքներին հնարավորինս օգտագործվի այն սպորտային կադրային ներուժը, որը մենք տեսնում ենք փողոցներում, և որոնք կարող են, մեր ենթադրությամբ, զերծ են մնացել զորակոչային պրոցեսներից, եռամսյա հավաքների պրոցեսներից: Այս մասին այսօր ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Ոստիկանությունը, ենթադրում եմ, այդ տեղեկատվությունն արդեն փոխանցած պետք է լինի պաշտպանական գերատեսչությանը, և, քանի որ սկսվելու է մեր սահմանների պաշտպանության ուսուցման և մեր կարիքների բավարարման խնդիրների ծրագրերը՝ դա պետք է արագացվի»,-ասաց նա:  

«Մենք հիմա էլ տեսնում ենք, թե ինչպիսի սպորտային ակումբներից, նաև այլ երկրներից տեղափոխվել են այստեղ և երկրի սահմանների պաշտպանության խնդիրները լուծում են Օպերայի հրապարակում: Եվ շատ քաղաքական գործիչներ, որոնց զավակները, ենթադրաբար, նույնպես պետք է Լոնդոնից գան։ Ոչ միայն մեր զավակները լինեն հայրենիքում այս ծանր պահին, այլ բոլորի զավակները՝ արու զավակների մասին է խոսքը, վերադառնան հայրենիք, վերադառնան տուն և մասնակից լինեն մեր կորուստների վերականգնմանը»,- ասաց Քոչարյանն ու բոլորին կոչ արեց․

«Նաև, քանի որ ես գիտեմ՝ շատ-շատ քաղաքական գործիչների զավակները լքել են հայրենիքն անհասկանալի պատճաներով, նաև, իրենց պարտականությունները չկատարելով  մեր երկրի առջև, օր առաջ թող գան և մեր զավակների հետ մեկտեղ մասնակցեն այդ խնդիրների լուծմանը, դառնան ամբողջական, որից կբխի մեր երկրի անվտանգության մակարդակի բարձրացումը»:  

  • Կիսվել: