հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Իրավունք»․ Քաղաքացիներին կպարտադրեն կրել միմիայն հատուկ բժշկական դիմակներ, որոնք ավելի թանկ արժեն, քան սովորական դիմակները

«Իրավունք»․ Քաղաքացիներին կպարտադրեն կրել միմիայն հատուկ բժշկական դիմակներ, որոնք ավելի թանկ արժեն, քան սովորական դիմակները

«Իրավունք» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, մայիսի 25-ից հանրային բաց եւ փակ բոլոր տա­րածքներում դիմակ կրելը պարտադիր է: Իսկ ահա բոլոր նրանք, ովքեր դիմակ չեն կրում, տուգանվում են՝ սկսած 10 հազար դրամից: Այսօրինակ որոշումը, ինչ խոսք, շատերի զայրույթն է շարժել, սակայն ամենավատը դեռ առջեւում է:

 

Մեզ հասած լուրերի համաձայն, ՀՀ առողջապահության նախարարությունն ու պարետատունը համատեղ քննարկում են իրականացնում այն մասին, որ այսուհետ քաղաքացիները պարտադիր կեր­պով պետք է կրեն միմիայն հատուկ բժշկական դիմակներ, որոնք ավելի թանկ արժեն, քան սովորական դիմակները: Մեր աղբյուրը հայտնում է, որ առաջիկա ամս­վա ընթացքում հավանաբար որոշումն ու­ժի մեջ կմտնի»:

  • Կիսվել: