ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Քաղաքացիների առնվազն 60 տոկոսը հունիսի 20-ին քվեարկելու է ՔՊԿ-ի օգտին. Փաշինյան

Քաղաքացիների առնվազն 60 տոկոսը հունիսի 20-ին քվեարկելու է ՔՊԿ-ի օգտին. Փաշինյան

՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ կուսակցության քայլերթը, որը գլխավորում է կուսակցության ղեկավար, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, այսօր մեկնարկեց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից:

Մինչ քայլերթի մեկնարկը Փաշինյանն ասաց, որ կուսակցությունը ավարտել է մարզերում քարոզարշավը:

Նա, մասնավորապես, նշեց.  ՛՛Իննօրյա քարոզարշավի արդյունքներով կարող ենք արձանագրել հետևյալը, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առնվազն 60 տոկոսը հունիսի 20-ին քվեարկելու է ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ կուսակցության օգտին՛՛:

Փաշինյանը հավելեց նաև, որ իրենց խնդիրն է հունիսի 21-ին արձանագրել ոչ բռնի, ժողովրդական, բայց այս անգամ արդեն պողպատե հեղափոխության հաղթանակը ՀՀ-ում և շատ արագ անցնել կենսական օրակարգի սպասարկմանը:

 

  • Կիսվել: