չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Վարդենիսում Ռոբերտ Քոչարյանին մանգաղ նվիրեցին

Վարդենիսում Ռոբերտ Քոչարյանին մանգաղ նվիրեցին

Վարդենիսի բնակիչների հետ հանդիպմանը ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին մանգաղ են նվիրել:

Վարդենիսի բնակիչը, հիշեցնելով, որ վարչապետի պաշտոնակատարը մուրճով է քայլում, նշեց, որ մուրճն ու մանգաղը բանվորի եւ գյուղացու հայտնի գործիքներն են: «Ես ուզում եմ ձեզ մանգաղ նվիրել, որպեսզի այս մանգաղով ամբողջ մոլախոտը հեռացնեք քաղաքականությունից»,- ասաց Վարդենիսի բնակիչը:

Քոչարյանը մոտեցավ բեմի եզրը, ընդունեց նվերը եւ սեղմեց նվիրողի ձեռքը:

«Սկզբում վախեցա: Կարծում էի, որ կաստրացիայի գործիք է»,- կատակեց նա։

«Խոստանում եմ օգտագործել այն իր ուղիղ նշանակությամբ»,- խոստացավ վարչապետի թեկնածուն:

  • Կիսվել: