շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Քաղաքացին եւ նրա դուստրը իրենց ցանկությամբ մեկուսացվել են հյուրանոցում

Քաղաքացին եւ նրա դուստրը իրենց ցանկությամբ մեկուսացվել են հյուրանոցում

Քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը կորոնավիրուսով պայմանավորված ինքնամեկուսացումը տան պայմաններում չիրականացնելու համար։ 

Նա տեղեկացրել է, որ կնոջ մոտ հաստատվել է կորոնավիրուս, իսկ իր և դստեր թեստի պատասխանը եղել է բացասական, ինչի պատճառով առաջարկվել է նրանց ինքնամեկուսանալ տանը։ Քաղաքացին մտահոգություն է հայտնել, որ նրա ծնողները ռիսկային խմբում են գտնվում, իսկ իրենց տանը ինքնամեկուսանալը կարող է վտանգել նրանց առողջությունը։

Մարդու իրավունքների պաշտպանի և Առողջապահության նախարարության համագործակցության արդյունքում դիմումատուի և նրա դստեր 14-օրյա ինքնամեկուսացումը կազմակերպվել է հյուրանոցում։

  • Կիսվել: