չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Կապանում նախընտրական հանրահավաք է անցկացրել

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Կապանում նախընտրական հանրահավաք է անցկացրել

Կապանում այսօր հանրահավաք է անցկացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Կապանը պետք է զարգանա հնարավորինս շատ ուղղություններով, այդ պատճառով քաղաքական թիմում ներագրավել են տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ՝ կապանցիների հետ հանդիպմանն ասել է համայնքապետի թեկանծու, ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանը:

Սյունիքում մեծ թափով շինաշխատանքներ են իրականացվում և այդ ամենին զուգահեռ՝ պետք է զարգացնել նաև կրթական, զբոսաշրջության ոլորտները: Կապանում պետք է բիզնես հավասարություն լինի՝ ընտրողներին իրենց ծրագիրն է ներկայացրել համայնքի ղեկավարի թեկնածուն: Դանիելյանը տեղեկացրել է՝ միայն կրթական ոլորտը բարեփոխելու համար Կապանը կառավարությունից 9 մլրդ դրամ կստանա:

Համայնքում այս կիրակի ՏԻՄ ընտրություններ են սպասվում, գրում է 1lurer.am-ը:

 

  • Կիսվել: