հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Պուտինը կարևորում է ահաբեկչության դեմ պայքարում ՀԱՊԿ երկրների օրենքների ներդաշնակեցումը

Պուտինը կարևորում է ահաբեկչության դեմ պայքարում ՀԱՊԿ երկրների օրենքների ներդաշնակեցումը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարևորում է ծայրահեղականության, նարկոթրաֆիքի և միջազգային ահաբեկչության դեմ պայքարի համար ՀԱՊԿ անդամ երկրների օրենսդրության ներդաշնակեցումը: Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, ՌԴ նախագահը հայտարարել է ՀԱՊԿ խորհրդարանական ասամբլեայի նիստի մասնակիցներին ուղղված ուղերձում: 

«Մեզ համար ընդհանուր այնպիսի մարտահրավերների աճի պայմաններում, ինչպիսիք են միջազգային ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը, թմրանյութերի ապօրինի շրջանառությունն ու անօրինական միգրացիան, մեծ նշանակություն ենք տալիս ՀԱՊԿ շրջանակներում փաստաթղթերի ժամանակին վավերացումն ապահովելու, անվտանգության ոլորտում ազգային օրենսդրությունը ներադաշնակեցնելու հարցով Խորհրդարանական վեհաժողովի գործունեությանը»,- նշել է նա:

Պուտինի խոսքով՝ համագործակցության կարևոր ուղղություն է նաև սուվերեն երկրների ներքին գործերին միջամտության հետ կապված վտանգներին հակազդման ընդհանուր մոտեցումների մշակումը:

  • Կիսվել: