ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Պուտինը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի

Պուտինը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի

Հույս ունեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի։ Այս մասին Երևանում ընթացող ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նրա խոսքով՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը ՀԱՊԿ-ի ուշադրության կենտրոնում է։

՛՛Այսօր կքննարկենք հայ–ադրբեջանական հարաբերությունների համալիր կարգավորման հարցը։ Բնականաբար, սա շատ սուր հարց է և ուշադրության կարիք ունի։ Այս առումով դրական ենք գնահատում Սոչիում հոկտեմբերի վերջին կայացած եռակողմ հանդիպումը, որի ընթացքում նաև համաձայնություններ են գրանցվել Հարավային Կովկասում խաղաղության հասնելու, սահմանազատման, ապաշրջափակման առնչությամբ, որոնք ի վերջո կբերեն Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման՛՛,-նշել է ՌԴ նախագահը:

  • Կիսվել: