շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Պուտինը հաղթանակի 77-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորել է ԱՊՀ երկրների ղեկավարներին, այդ թվում՝ Հայաստանի

Պուտինը հաղթանակի 77-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորել է ԱՊՀ երկրների ղեկավարներին, այդ թվում՝ Հայաստանի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-րդ տարեդարձի կապակցությամբ, մասնավորապես, Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի առաջնորդներին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-րդ տարեդարձի կապակցությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Պուտինը շնորհավորական ուղերձներ է հղել Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի ղեկավարներին և քաղաքացիներին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Պուտինը նաև շնորհավորանքներ է հղել Վրաստանի և Ուկրաինայի ժողովուրդներին:

  • Կիսվել: