երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Պուտինն ու Մակրոնը քննարկել են իրավիճակն Արցախում

Պուտինն ու Մակրոնը քննարկել են իրավիճակն Արցախում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից:

Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և լուրջ անհանգստություն  են հայտնել հակամարտության գոտում շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունների և Սիրիայից ու Լիբիայից տեղափոխված ծայրահեղականների ավելի ակտիվ ներգրավվածության կապակցությամբ:

Վլադիմիր Պուտինն Էմանուել Մակրոնին մանրամասն տեղեկացրել է Ռուսաստանի կողմից ձեռնարկվող քայլերի մասին, որոնք ուղղված են կրակի շուտափույթ դադարեցմանն ու քաղաքական ու դիվանագիտական հանգուցալուծմանը նպաստող բանակցությունների վերսկսմանը:

Նշվում է, որ կողմերը վերահաստատել են Ռուսաստանի և Ֆրանսիայի համակարգված միջնորդական ջանքերը շարունակելու իրենց տրամադրվածությունը, այդ թվում՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում:

 

  • Կիսվել: