երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Պուտինն ու Էրդողանը կտան «Ակույու» ԱԷԿ-ի կառուցման հիմնական փուլի մեկնարկը

Պուտինն ու Էրդողանը կտան «Ակույու» ԱԷԿ-ի կառուցման հիմնական փուլի մեկնարկը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կտան «Ակույու» ԱԷԿ-ի կառուցման հիմնական փուլի մեկնարկը: Այդ մասին հաղորդում է «Ռոսսիա» հեռուստաալիքը:

Միջոցառումը կկայանա հաջորդ շաբաթ հեռուստակամուրջի ռեժիմում: Մասշտաբային ռուս-թուրքական նախագծերն իրականացվում են արագ տեմպերով՝ երկու երկրների քաղաքական կամքի շնորհիվ՝ չնայած քննադատությանը, ավելի վաղ նշել է Ռուսաստանի առաջնորդը:

2020 թվականի նոյեմբերի 20-ին «Ռոսատոմի» գործադիր տնօրենի առաջին տեղակալ, Զարգացման եւ միջազգային բիզնեսի գծով տնօրեն Կիրիլ Կոմարովը հայտարարել էր, որ Թուրքիայում «Ակույու» ԱԷԿ-ի №3 բլոկում առաջին բետոնը կտեղադրվի արդեն գարնանը:

«Վերջերս մեզ տրամադրել են թույլտվություն №3 բլոկի շինարարության համար: Մինչ այդ մենք արդեն աշխատել են երրորդ բլոկում, մենք ունեինք ոչ միջուկային բնույթի աշխատանքներ կատարելու այսպես կոչված սահմանափակ թույլտվություն»,-նշել է նա:

Չորրորդ բլոկի համար արտոնագիր ստանալու բոլոր փաստաթղթերը ներկայացվել են, Կոմարինի խոսքով, 2020 թվականի մայիսին: «Դա վերջին արտոնագիրն է, որը մենք պետք է ստանանք: Կարծում եմ, որ 2021 թվականի աշնանը այդ արտոնագիրը կստանանք»,-հավելել է նա: Նրա խոսքով՝ կորպորացիան հավաքել է «օտարերկրյա պատվերների սոլիդ պորտֆել, որը տատանվում է 135 եւ 140 միլիարդ դոլարի միջեւ տարբեր տարիների կտրածքով»:

Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են «Ակույու» հրապարակում ԱԷԿ կառուցելու եւ շահագործելու մասին 2010 թվականին թուրքական Մերսին նահանգում: Ատոմակայանը կկառուցվի Միջերկրական ծովի ափին՝ Մերսին նահանգում: Նախագիծը նախատեսում է 1200 ՄՎտ հզորությամբ 4 էներգաբլոկների  շինարարությունը: Ատոմակայանը նախատեսվում է շահագործել մինչեւ 2023 թվականը, հաղորդում է Lenta.ru-ն:

  • Կիսվել: