երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Պուտինն ասել է՝ ես Ղարաբաղի հարցը ձեր փոխարեն լուծողը չեմ. Լևոն Տեր-Պետրոսյան

Պուտինն ասել է՝ ես Ղարաբաղի հարցը ձեր փոխարեն լուծողը չեմ. Լևոն Տեր-Պետրոսյան

Ըստ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պերոսյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղարկած նամակի պատասխանը սթափության հորդոր էր Ռուսաստանից:

՛՛Նիկոլը խնդրագիր է ուղարկել Վլադիմիր Պուտինին։

Պուտինը դրան պատասխանել է ՌԴ ԱԳՆ խողովակով։

Չե՞ք հասկանում, թե նա ինչ է ասել։ Եթե սա էլ չեք հասկանում, ապա վա՜յ մեզ։

Պուտինն ամենայն անկեղծությամբ ու պարկեշտությամբ ընդամենն ասել է․ Պարտավորված և պատրաստ եմ ապահովելու Հայաստանի լիակատար անվտանգությունը, բայց վերջապես հասկացե՛ք, ես Ղարաբաղի հարցը, ձեր փոխարեն, լուծողը չեմ՛՛,-ասել է Տեր-Պետրոսյանը: 

Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Փաշինյանը  նամակ է հղել Վլադիմիր Պուտինին` սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը:

Նրա նամակին պատասխանել են ՌԴ ԱԳՆ-ից:

  • Կիսվել: