չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Պուտինի և Բայդենի հանդիպման հիմնավոր նախապատրաստում է ընթանում. ՌԴ ԱԳ փոխնախարար

Պուտինի և Բայդենի հանդիպման հիմնավոր նախապատրաստում է ընթանում. ՌԴ ԱԳ փոխնախարար

 Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպումը պահանջում է հիմնավոր նախապատրաստություն, որն այժմ ընթանում է:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում:
 
«Բայց որպեսզի շփումը կայանա, անհրաժեշտ է դրա հիմնավոր նախապատրաստումը, ինչով էլ մենք զբաղվում ենք»,- ասել է նա:
 
Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի նախապատրաստվող հանդիպման օրակարգը շատ լայն է, հայտարարել է Ռյաբկովը:
 
«Օրակարգը հսկայական է»,- նշել է նա։
 
Ինչպես նշել է Ռյաբկովը, ԱՄՆ-ն Ռուսաստանին մի շարք պահանջներ է ներկայացնում, այդ թվում ՝ Ուկրաինայի թեմայով: «Նրանց պետք է հանգամանալից բացատրել, թե ինչ և ինչպես է տեղի ունենում, մենք զբաղվում ենք դրանով»,- պարզաբանել է նա:
 
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ուրբաթ հայտարարել է, որ Պուտինի և Բայդենի հանդիպման համար ավելի նախընտրելի է տեսաձևաչափը, բայց ամեն ինչ կախված կլինի պետությունների ղեկավարների որոշումներից: Պեսկովի խոսքով ՝ շփումների ժամկետների վերաբերյալ առայժմ հստակություն չկա, դրանք կարող են կայանալ և մինչև Նոր Տարի, և ավելի ուշ:

  • Կիսվել: