չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Պատգամավորը չի բացառում Սյունիքում հարցի ուժային տարբերակով լուծումը

Պատգամավորը չի բացառում Սյունիքում հարցի ուժային տարբերակով լուծումը

Ադրբեջանցիները պետք է շտապ վերադառնան իրենց ելման դիրքերը։ Այս մասին կարծիք է հայտնել իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով Սյունիքում՝ Սև լճի տարածքում ստեղծված իրավիճակին։

"Եթե բանակցային լեզուն անհասկանալի կլինի նրանց համար, ապա պետք է ուժով վռնդել կամ որպես սահմանախախտներ ձերբակալել նրանց, այլ տարբերակ չկա։ ՀՀ պետական սահմանների անխախտությունը երկընտրանք չունի",- ընդգծել է պատգամավորը՝ հույս հայտնելով, որ  վաղն (այսօր) այս խնդիրն արդեն լուծված կլինի։

Հիշեցնենք մայսիսի 12-ին հայտնի դարձավ,որ Սյունիքի սահմանային հատվածում՝ «Սև լիճ» կոչվող տեղանքում ադրբեջանական զինվորականննեը մի քանի կմ առաջ են եկել՝ մտնելով Հայաստնի սուվերեն տարածք։

Երեկ անվտնգության խորհրդի նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը  դիմեց ՀԱՊԿ-ին՝ նշելով որ «ստեղծված իրավիճակը լիարժեքորեն համապատասխանում է Հավաքական անվտանգության պայմանագրի հոդված 2-րդի 2-րդ պարբերությանը, համաձայն որի, մեջբերում եմ, «մեկ կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգի, կամ միջաքզգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում մասնակից պետություններն անմիջապես կակտիվացնեն համատեղ խորհրդակցությունների մեխանիմզը՝ իրենց դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար»։

 

 

 

  • Կիսվել: