երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Փորձ կատարվեց Հռոմի կանոնադրության քննարկումը ներկայացնել այս կամ այն թշնամական լույսի ներք․ դա բացարձակապես կրում էր մանիպուլյացիոն բնույթ ․ Վարդանյան

Փորձ կատարվեց Հռոմի կանոնադրության քննարկումը ներկայացնել այս կամ այն թշնամական լույսի ներք․ դա բացարձակապես կրում էր մանիպուլյացիոն բնույթ ․ Վարդանյան

Փորձ կատարվեց այս կարևոր փաստաթղթի (Հռոմի կանոնադրություն) քննարկումը ներկայացնել այս կամ այն թշնամական լույսի ներքո, մասնավորապես, փորձ էր կատարվում այն դիտարկել հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման համատեքստում։ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որտեղ քննարկվում է Հռոմի ստատուտը վավերացնելու հարցը, հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

«Դա բացարձակապես կրում էր մանիպուլյացիոն բնույթ և որևիցե եղանակով չէր ազդում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մակարդակի վրա։ Մենք բավական երկար աշխատանք ենք կատարել նրա համար, որպեսզի հնարավորություն ունենանք հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները պահպանել այնպիսի մակարդակում, որպեսզի այս փաստաթղթի վավերացումից հետո այդ հարաբերություններին որևիցե վտանգ չսպառնա», - հայտարարեց Վլադիմիր Վարդանյանը։

Նա ասաց, որ Միջազգային քրեական դատարանի կանոնադրության 98-րդ հոդվածի 2-րդ մասն այդ հնարավորությունը պահպանում է։

  • Կիսվել: