կիրակի, հուլիս 5
5 / 7 / 2026
Ես իրեն պատասխանելու բան չունեմ, մեր քաղաքական կալիբրները շատ տարբեր են․ Մարուքյանը՝ Պապոյանին

Ես իրեն պատասխանելու բան չունեմ, մեր քաղաքական կալիբրները շատ տարբեր են․ Մարուքյանը՝ Պապոյանին

Ես իրեն պատասխանելու բան չունեմ, մեր քաղաքական կալիբրները շատ տարբեր են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով իմքայլական պատգամավոր Գևորգ Պապոյանի ելույթին։

Նշենք, որ այսօր, ԱԺ-ում Գևորգ Պապոյանը անդրադարձել էր ԼՀԿ-ին և Էդմոն Մարուքյանին՝ նշելով, որ շահարկում են իր ՀՀԿ-ական լինելը, սակայն ինքը, ի տարբերություն ԼՀԿ-ականների, երբևէ չի եղել նախկինների հետ։

«Փորձ է արվում ամբիոնից անընդհատ ասել Էդմոն Մարուքյան, Էդմոն Մարուքյան, որ դառնան հայտնի։ Եթե դա ճանապարհ է հայտնի դառնալու, պրոբլեմ չկա, թող դառնան հայտնի։ Ինչ վերաբերվում է թե ինչպես եմ հաղթել ընտրություններում 5 տարի առաջ, եթե ես լինեի ոչ մեկ не кто, ես չէի կարող հաղթել։ Եթե այսօր որևէ մեկը, ով не кто է, ուզում է վիճարկի կամ սևացնի մեր անցած ճանապարհը, դա չի ստացվի։ Մարդը հանրապետական է եղել, փոխանակ հպարտանա, որ հանրապետական է եղել, հպարտ հանրապետական է եղել, ուզում է ասի՝ հետո առաքիչ եմ դարձել»,-ասաց Մարուքյանը։ 

  • Կիսվել: