կիրակի, հուլիս 5
5 / 7 / 2026
Խլրտոցներ չլսեմ, ձայնդ կտրի՛, թուլացեք և վայելեք. Պապոյանը՝ Մարուքյանին և ԼՀԿ պատգամավորներին

Խլրտոցներ չլսեմ, ձայնդ կտրի՛, թուլացեք և վայելեք. Պապոյանը՝ Մարուքյանին և ԼՀԿ պատգամավորներին

Մարուքյանը, ըստ երևույթին, նեղվելով ապօրինի ծագման գույքի հնարավոր բռնագրավման հեռանկարից, ընկավ հուզական պոռկթման մեջ և ինձ մեղադրեց 18 տարեկանում ՀՀԿ–ին անդամակցելու մեջ։ Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։

««Լուսավոր Հայաստանը»-ը և Էդմոն Մարուքյանը սկսել են քննարկել շրիշակից ցածր այս թեման։ Հատուկ խիստ սրտեղծված Մարուքյանի և ԼՀԿ-ի համարա ասեմ, որ որևէ կապ չեմ ունեցել Սերժ Սարգսյանի իշխանության հետ։ Ավելին, 2011-ին տարիների իմ հայացքների համար որոշում է կայացվել բուհում ինձ զրկել իմ աշխատանքից։ Չեմ ունեցել պետական պաշտոն և աշխատել եմ միայն մասնավոր սեկտորում, ինքս իմ համար հարթելով իմ ճանապարհը։ Այն ժամանակ, երբ ՀՀԿ-ն իշխանության էր ինձ, իմ ծնողին աշխատանքից էին զրկում, ես աշխատում էի վաճառող։ Երբ ես վաճառող էի, ես չէի կարող կոռուպցիայի հարցերը բարձրաձայնել, բայց Դուք և Ձեր կուսակցությունը կարող էիք։ Երբ ես վաճառող էի, Դուք և Ձեր խմբակցության անդամը Սերժ Սարգյանի իշխանության տարիների ոստիկանապետ, բանտապետ էիք աշխատում»,-ասաց պատգամավորը։

Դահլիճից ԼՀԿ-ականների աղմուկին ու պատասխաններին Գևորգ Պապոյանը պատասխանեց.

 «Խլրտոցներ չլսեմ, չխանգարեք, հանգստացեք»։

Էդմոն Մարուքյանի և ԼՀԿ-ականների հակադարձող պատասխաններին պատգամավորն արձագանքեց, ասելով. 

«Ձայնդ կտրի, հանգստացի թուլացեք և վայելեք»։

  • Կիսվել: