ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Politik.am-ը Զաքիր Հասանովի խոսնա՞կն է. Վահրամ Աթանեսյան

Politik.am-ը Զաքիր Հասանովի խոսնա՞կն է. Վահրամ Աթանեսյան

Քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը, անդրադառնալով Politik.am կայքի հրապարակումներից մեկին, գրում է. «Սույն լրատվամիջոցը մի ինտրիգային «վերլուծություն» է հրապարակել՝ կապված Արման Բաբաջանյանի Արցախ այցելության հետ: 

Կոնսպիրոլոգիական բնույթի այդ շարադրանքն ավարտվում է ընդհանրացմամբ, որ Հարավային Կովկասում «ռուսական ներկայությունը աներեր է, իսկ Ղարաբաղյան հարցում որպես համանախագահող եւ նախաձեռնություն ցուցաբերող երկիր Ռուսաստանը չափազանց կարեւոր տերություն է»:

Ու՞մ համար եւ ինչու՞ է կարդացվում այս «դասախոսությունը»: Ոչ ոք, մանավանդ Արցախում, երբեք չի վիճարկել Ռուսաստանի աշխարհաքաղաքական կարեւորությունը եւ նրա դերը ԼՂ կարգավորման գործընթացում: Սա՝ ի գիտություն politik.am-ի:

Իսկ ահա վերջին նախադասությունը, որ «ի դեպ Ապրիլյան սրացումը ավարտվեց ռուսական կողմի միջամտությամբ»՝ մտորելու տեղիք է տալիս: Այդ իմաստով 2016 թ. ապրիլի 5-ի զինադադարի պայմանավորվածությունը գնահատում եւ ներկայացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

Հասկանալի է, թե Հայաստանում քաղաքական ինչ շրջանակների տեսակետներն է ներկայացնում politik.am-ը: Բայց որ նա Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայացքով կգնահատեր ապրիլյան քառօրյայում Ռուսաստանի դերը, վատ երազում անգամ չէինք պատկերացնի»:

  • Կիսվել: