հինգշաբթի, հոկտեմբեր 1
1 / 10 / 2026
Փոխվարչապետը խոսել է Ռուսաստանին դիմելու պատճառների մասին

Փոխվարչապետը խոսել է Ռուսաստանին դիմելու պատճառների մասին

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը ռազմական օգնության համար հիմա դիմեց Ռուսաստանին և ինչո՞ւ հղում կատարվեց հենց 1997 թվականի համաձայնագրին։

«Ես 97 թվականի համաձայնագիրը գիտեմ, բայց այդ մնացած համաձայնագրերի մասին պետք է մի քիչ ավելի կոնկրետացնել։ Բայց ես կարծում եմ, որ ֆունդամենտալ բազան հենց 97 թվականի համաձայնագիրն է, որի վրա հղում է արվել։ Իսկ պահը որոշվել է՝ ելնելով այն հանգամանքից, թե ինչ է կատարվում ռազմական իրավիճակի հետ կապված։ Ես կարծում եմ, որ ինչ-որ պահ է եկել, երբ կուտակումները վկայել են այն մասին, որ ճիշտ կլինի այս պահին արդեն իսկ դիմել, որովհետև երևի կար իրավիճակ, որը համարվեց, որ վտանգ է կամ սպառնալիք այդ թվում՝ նաև Հայաստանի սահմանների համար։ Սա, վստահ եմ, որ վերլուծվել է։ Եվ, իհարկե, զինվորականների վերլուծություններն այս իմաստով մեծ նշանակություն ունեն»,- ասաց նա։

  • Կիսվել: