չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Փոխվարչապետը Գերմանիայի դեսպանին է ներկայացրել համավարակի եւ պատերազմի արդյունքում երկրում ստեղծված իրավիճակը

Փոխվարչապետը Գերմանիայի դեսպանին է ներկայացրել համավարակի եւ պատերազմի արդյունքում երկրում ստեղծված իրավիճակը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր՝ ապրիլի 9–ին, ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին: Այս մասին տեղեկանում ենք փոխվարչապետի գրասենյակից։

Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը ներկայացրել է կորոնավիրուսային համավարակի եւ Արցախյան պատերազմի արդյունքում երկրում ստեղծված իրավիճակը, առաջացած հումանիտար ու սոցիալ-տնտեսական խնդիրները: Այս համատեքստում Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիային կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին ցուցաբերված աջակցության համար:

Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում, մասնավորապես` տնտեսական ոլորտում համագործակցության զարգացման հնարավոր ուղղությունները:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ կորոնավիրուսի դեմ պատվաստման ու տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցերի շուրջ:

 

  • Կիսվել: